Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: 
17:36 - 01 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։ Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։\*** Նոյեմբերի 1-3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հագեցած օրակարգով կգտնվի Սյունիքի մարզում, կայցելի մարզի խոշոր համայնքներ։
16:40 - 01 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-78-Ա որոշումը.Դավիթ Խաչատուրյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Նաիրա Հովսեփյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-77-Ա որոշումը.Նաիրա Հովսեփյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:
20:07 - 31 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին:Նախագահն իր խոսքում նաև բարձր է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունը՝ ուղղված Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման ծրագրերին:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:Երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության շարունակական խթանմանը:
18:34 - 26 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար

 |factor.am|

ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար |factor.am|

factor.am: Global Gateway համաժողովի շրջանակում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը ներառելու է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով: Նշվում է, որ ծրագիրը ներառում է երկու արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ նվիրված Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը: Կենտրոնները 6-ից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: Նրանք նաև օգտվելու են սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, արտաքին փորձագետների ու մասնագետների հետ քննարկումներրից: Նշվում է, որ ծրագիրն աջակցում է Հայաստանի համար «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում: Բացի այդ, այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք» եվրոպական նախաձեռնության անբաժանելի մասը, որն աջակցում է Հայաստանի հարավային շրջանի սոցիալ-տնտեսական ճկունությանը։ Նշվում է, որ տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020 թվականի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից:
18:21 - 26 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ

Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անդրեյ Կովաչևի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա: Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է՝ հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է ռեգիոնի բոլոր երկրների շահերից:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին ու հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։
20:28 - 24 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։
17:14 - 24 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը և Վիեննի քաղաքապետը քննարկել են Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանը և Վիեննի քաղաքապետը քննարկել են Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև փոխգործակցության խթանման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաքսի հետ:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Թիերի Կովաքսը Հայաստանում է գտնվում որպես Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց, ով ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստան էր այցելել ընթացիկ տարվա մարտին և համագործակցության համաձայնագիր կնքել Սյունիքի մարզի հետ: Այցի ընթացքում Թիերի Կովաքսին ուղեկցում է Վիեննի փոխքաղաքապետ, հայազգի Լևոն Սաքունցը: Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել ակտիվ գործունեության և արդյունավետ համագործակցության համար:«Վստահ եմ, որ Ձեր աջակցությամբ հաղթահարվում են բազմաթիվ խնդիրներ, իսկ Ձեր սրտացավ վերաբերմունքը մեծ ոգևորություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ»,- նշել է նախագահը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թիերի Կովաքսը նախագահ Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել իր այցելության շրջանակներում նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սյունիքի մարզում և համայնքներում իրականացվելիք համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի և Սյունիքի մարզի համայնքների միջև տեղային մակարդակում փոխգործակցության խթանման հնարավորություններին և հեռանկարներին:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունների և տարբերակների շուրջ:
18:55 - 23 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ

Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով դեսպանին` նախագահը շնորհակալություն է հայտնել նրա ակտիվ գործունեության համար ինչպես նաև՝ ի դեմս դեսպանի Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին՝ առկա իրողությունների համապատկերում Հայաստանի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր տպավորություններն է ներկայացրել վերջին օրերին իր կողմից Հայաստանի սահմանային հատվածներ կատարած այցելությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների հետագա ամրապնդման և շարունակական զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության և վերջինիս կարևոր դերակատարության շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման ու այս ուղղությամբ արվող հետևողական քայլերի անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռ բերվել շարունակել արդյունավետ աշխատանքային շփումները:
22:31 - 20 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը

Վահագն Խաչատուրյանը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում և շնորհակալ եմ Ձեր այցելության համար: Նման այցելությունները մեզ համար այս դժվարին օրերին կարևոր են: Շնորհակալություն նաև այն աջակցության համար, որ ցուցաբերում եք, որը ներառում է և նյութականը, ինչը շատ անհրաժեշտ է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար, և քաղաքական աջակցությունը, որն արտահայտվում է հայտարարություններով, և, իհարկե, նաև՝ բարոյական, մարդկային աջակցությունը, որը մեր կողմից մեծապես գնահատվում է: Միշտ դժվար օրերին բարեկամները օգնության են հասնում կամ ձեռք են մեկնում, հիմա Ձեր օրինակը և Ձեր քայլը հենց այդպիսին է:Վստահ եմ, նաև որ Ձեր այցելության ժամանակ շատ կոնկրետ քննարկումներ կլինեն, որոնք կնպաստեն մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»: Վարչապետ Շիմոնիտեն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ կարևորում է Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակներում արդյունավետ համագործակցությունը և վերջինս շարունակական զարգացման հստակ միտում ունի: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական քաղաքական, տնտեսական փոխգործակցության խթանման և առկա համագործակցային ներուժի լիարժեք իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում լավագույն փորձի փոխանական և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Երկուստեք ընդգծվել է Եվրամիության և միջազգային հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության կարևորությունն ու հետագա զարգացումը: Զրույցի ընթացում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների և լուծումներ գտնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հստակ դիրքորոշումը:
20:25 - 19 հոկտեմբերի, 2023