Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել
20:07 - 31 հոկտեմբերի, 2023

Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-78-Ա որոշումը.
Դավիթ Խաչատուրյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Նաիրա Հովսեփյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-77-Ա որոշումը.
Նաիրա Հովսեփյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել