Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը
22:11 - 25 հոկտեմբերի, 2023

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում վերահաստատել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլի, Եվրահանձնաժողովի անդամ Յուտա Ուրպիլայնենի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել