#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը

ԱԺ անկախ ապտգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։ «Նախօրեին, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության հետ: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,- գրել է  նա:
13:44 - 17 մայիսի, 2021
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։ Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։«Միևնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ-որ իմաստով նա ինքը զոհ է հայոց աշխարհը պատած առավելապաշտական «ոչմիթիզականության»։ Իսկապես, հուշեք ինձ, նշեք, թե քաղաքական քանի՞ ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել է չլուծված, զգուշացրել է գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել՝ փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ եղել է միայն մեկ այդպիսի ուժ, և այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում «ոչմիթիզական» վակխանալիա ստեղծելու գործին։ Եվ Փաշինյանն ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։ Նա նաև նշեց, որ, օգտվելով առիթից, ցանկանում է անդրադառնալ, իր բառերով ասված, հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացնում է  Տեր-Պետրոսյանի պլանը։ «Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող․ այդ հողը Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով։ Եվ ճիշտ կլիներ նրան համարել Քոչարյանի, «Դաշնակցության», «Սասնա Ծռերի» հոգեզավակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։Ըստ նրա, արդարության համար պետք է նշել, որ 2008-ին Փաշինյանը կիսում էր հակամարտության կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես խզեց կապերը Կոնգրեսի հետ, իսկ 2017 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ «ոչմիթիզականության» դիրքերից։
12:34 - 16 մայիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով

 |armenpress.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը հանդես է գալիս «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքի, որը ձևավորել են Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունները, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եռաբաղադրիչ կարգախոսով՝ «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք»: «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիրը ստորագրելուց հետո կայացած ճեպազրույցում դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք ներկայանում են նաև հնգաթև աստղ խորհրդանիշով: «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանիշը հնգաթև աստղ է: Ոչ բոլորը գիտեն, որ այն քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն է: Այն մեզ համար խորհրդանշում է ծառայությունը հայրենիքին, պատմական հիշողությունը, մեր նախնիների հաղթանակները, սխրանքները, մարդկային երազանքը»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պետք է վերականգնի ու վերագտնի իր արժանապատվությունն ու վեհությունը և պետք է կրկին հավատա իր սեփական ուժերին: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պետք է պատրաստ լինել աշխատանքին, պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, իսկ դրա համար պետք է վերացվեն բոլոր բաժանարար գծերը հասարակությունում: Նա ընդգծեց, որ միայն միասնական ջանքերի համադրմամբ պետք է անցնել բոլոր ուղղություններով՝ հզորացնելով հայրենիքը:
15:05 - 15 մայիսի, 2021
Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|

Ես նախընտրական ցուցակում չեմ, որովհետև, ինչպես հայտարարել եմ, այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո լրագրողի հարցին, թե ինչու չի մասնակցում ընտրություններին, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես ցուցակում չեմ, որովհետև տարրական քաղաքագիտութունը այս մասին տարրական ճշմարտութուն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն, ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն, ընդամենը ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»,-ասաց ՀՀ 3-րդ նախագահը: Շարունակությունը՝ tert.am-ում
14:16 - 15 մայիսի, 2021
Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է
 |civilnet.am|

Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է |civilnet.am|

civilnet.am: ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինքը կկոչվի «Պատիվ ունեմ», իսկ այս դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին դաշինիքի ձևավորման միջոցառման ընթացքում։  Ելույթ ունեցավ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ Սարգսյանի, «պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»։  «Այսօր մեր ժողովրդի մի զգալի մասն Արցախում և Հայաստանում ամեն օր արթնանում է անորոշության, վերահաս վտանգի վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած՝ անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերարժեքության բարդույթով»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ ժողովրդին այս վիճակում հասցրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրա բնորոշմամբ՝ «չարի իշխանության» դեմ պայքարում պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը։ «Անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում և մինչև 2018-ի ապրիլի 23-ը, այդ թվում՝ 2016-ի ապրիլին, մենք դա ապացուցել ենք»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։  
13:54 - 15 մայիսի, 2021
Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած կապիտուլյանտ իշխանություններին. Սերժ Սարգսյան |tert.am|

Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած կապիտուլյանտ իշխանություններին. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների կողմից «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր խոսքում ասաց՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրումով կմեկնարկի այս փուլի իրենց պատվի գործը: «Մեր պատվի գործն է առաջիկա ընտրություններին ընդդիմության հաղթանակով հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան ու պետականությունը վտանգի տակ դրած, պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու, անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Մենք չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել և անտարբեր հետևել պետության կործանման ընթացքին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները, երկրին անմիջականորեն սպառնացող վտանգները և այս ամենի ֆոնին ՀՀ գործող իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս՝ հուսալու, որ նման պայմաններում հնարավոր է այսօր կկարողանալ գրագետ, ճիշտ հաշվարկված քայլերով կանխել վերահաս վտանգը, դուրս գալ կործանարար շրջափուլից ու պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման ռելսերի վրա: «Իսկ դա հնարավոր է, միանգամայն հնարավոր է առանց իշխանությունը զավթած պոպուլիստների, որոնք պետությունը լայն քայլերով տանում են դեպի վերջնական կործանում»,-ասաց Սերժ Սարգսյանը:  Շարունակությունը կարդացեք tert.am-ում
13:46 - 15 մայիսի, 2021
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրություններում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրություններում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է ընդունել արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ․  «Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝ հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն, համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների, գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում, հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը, նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած “Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա” քաղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները, ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝ շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։ Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»։
22:30 - 14 մայիսի, 2021
ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառները ենթակա են վերացման. ԿԸՀ

ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառները ենթակա են վերացման. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել ՀՀ մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրված 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառների վերաբերյալ:  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված  արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման: Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:  Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»:
16:40 - 14 մայիսի, 2021
«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումով, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:   «Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան` «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին»,- ասվում է կուսակցության քաղխորհրդի հաղորդագրության մեջ:  
14:48 - 14 մայիսի, 2021
Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների  համար   |armenpress.am|

Մարզպետը վստահեցնում է, որ վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը կղեկավարի Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը` տեղեկացելով որ իբրև մարզային շտաբի ղեկավար այս պահին հստակ պարտականություն ունի՝ Շիրակի մարզում կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունն ընտրություններին: «Եվ հետևելու եմ, որպեսզի ընտրության նախընտրական շրջանում չլինեն այնպիսի քայլեր ու պրոցեսներ, որոնք կվնասեն ընտրությունների ռեյտինգը: Նաև որպես Շիրակի մարզպետ արդեն հետընտրական պրոցեսներում պահպանելու եմ այն ստեղծված լավ մթնոլորտը, որը կլինի նախընտրական պրոցեսների ժամանակ»,- ասաց մարզպետը: Քարոզարշավի ընթացքում Հովհաննես Հարությունյանը կլինի արձակուրդում՝ անկախ կուսկացության ընտրական ցուցակում լինել-չլինելուց: «Ցուցակում իմ ընդգրկվել-չընդգրկվելու մասին էլ շուտ է խոսելը: ՔՊ վարչության որոշումը լինելուց հետո նոր պարզ կլինի, թե ովքեր և ինչ դիրքերում կլինեն ցուցակում: Որևէ մեկն այս պահին չի կարող ասել իր ներկա լինելու մասին»,- նշեց մարզպետը: Շիրակի մարզպետը նաև վստահեցնում է, որ իր կողմից վարչական ռեսուրսները չեն կիրառվի ընտրությունների համար. «Վարչական ռեսուրսի օգտագործումը բացառելու եմ: «Ավանդական» ընտրությունները մնացել են պատմության մեջ, և, եթե կան ուժեր, որոնք նման մտավախություն ունեն, ապա դա ասում են իրենց փորձից: Մենք բացառում ենք դա: Մենք, ի վերջո, որպես քաղաքացիներ պետք է հասկանանք, որ պետք է ընտրենք այնպիսի քաղաքական ուժի, որն ունի հստակ տեսլական, իսկ գրված ծրագրերն այնպիսին են, որոնց կհավատանք, որովհետև մեծ-մեծ խոսելն այլ բան է, աշխատանք կատարելը, և այդ աշխատանքով համակարգային փոփոխություններին հիմք դնելը այլ»,-նշեց մարզպետը՝ հավելելով. «Ամենամեծ մտավախությունս այն է, որ մարդիկ կարող են չգնահատել իրենց ձայնը: Ես պետք է նշեմ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին իմ հույսը, որ մենք որպես քաղաքացի չպետք է լինենք նպատակի ճանապարհին գործիք, այս հարցը որպես պատվի նշան լինի յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ նման փաստեր ունենալու դեպքում թող իրավապահ մարմինները արձագանքեն օրենքի ողջ խստությամբ»: 
12:35 - 13 մայիսի, 2021
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. Թաթոյան

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. Թաթոյան

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը:  «Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը: Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում: Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ: Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային: Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը: Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում: Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100: Անհրաժեշտ համագործակցոթյուն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,- գրել է Թաթոյանը:
11:41 - 13 մայիսի, 2021