ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն ԱԺ պատգանավորներին կոչ է անում դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին: Այս մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին: Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին»:
19:36 - 23 դեկտեմբերի, 2020
Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

Որոշ ԲԿ-ների ղեկավարներ աշխատակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին. ԱՆ-ն ահազանգեր է ստացել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Առողջապահության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը: Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր:Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և հիշել բժշկի կոչումը ամեն պարագայում: Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:45 - 22 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից

ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է, որ այդ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծ կա ԱԺ օրակարգում: Առողջապահության նախարարությունը կոչ է արել այդ նախագիծը հանել օրակարգից:  Մասնավորապես. ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը, ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով): Օրենքի մյուս կարևոր հոդվածները և մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից: «Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ: Ուզում ենք հիշեցնել, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները և հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան: Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը և ընդհանուր դիմադրողականությունը: Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգ ից։ Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում ինչպես նախկինում քննարկել երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ
13:56 - 18 դեկտեմբերի, 2020
Թորոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

Թորոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: Նշենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին է տրամադրվել մարդասիրական օգնություն: «Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո,- ասել է Արսեն Թորոսյանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաև մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:  Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ համատեղ պայքար մղելու արդյունքում երկրները կկարողանան հաղթահարել համավարակը: «Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք»,- ասել է  Աբբաս Բադախշան Զոհուրին:
12:14 - 16 դեկտեմբերի, 2020
Կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը․ ԱՆ

Կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած քաղաքացիական անձանց բուժօգնությունը․ ԱՆ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվում է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը:  Վերջիններս քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ: Ադրբեջանից վերադարձած քաղաքացիական անձինք որոշ ժամանակ կգտվեն բժիշկների հսկողության տակ:  Գործընթացը գտնվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անմիջական վերհասկողության ներքո:  Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` խնդրում ենք զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից և օգտվել տրամադրվող տեղեկատվությունից: 
16:54 - 15 դեկտեմբերի, 2020