Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 150218 դեպք, մեկ օրում գրանցվել է 1098 դեպք
10:53 - 16 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 150218 դեպք, մեկ օրում գրանցվել է 1098 դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1098 նոր դեպք: Ունենք 1242 առողջացած և 27 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 637 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել