Այսօրվա դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 152253 դեպք, մեկ օրում գրանցվել է 861 նոր դեպք
11:03 - 18 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 152253 դեպք, մեկ օրում գրանցվել է 861 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 18-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել