Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 154065 նոր դեպք, մեկ օրում գրանցվել է 240 նոր դեպք
11:05 - 21 դեկտեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 154065 նոր դեպք, մեկ օրում գրանցվել է 240 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 21-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել