Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 28-ին հանդիպեl է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:  Կողմերը գոհունակությամբ ընդգծել են պատմական բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը՝ վերահաստատելով երկկողմ պատրատասկամությունը՝ քայլեր ձեռնարկելու հայ-վրացական համապարփակ օրակարգի ընդլայնման և հարստացման ուղղությամբ: ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր մակարդակներում առկա է երկխոսության և համագործակցության հագեցած օրակարգ, որը պայմանավորված է նաև երկու երկրների ռազմավարական փոխկապակցվածությամբ:  Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը վրացական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
16:48 - 28 փետրվարի, 2020
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
11:08 - 28 փետրվարի, 2020
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել փետրվարի 27-ինր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը: Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև փետրվարի 27-ին կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագրի ստորագրումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:
18:40 - 27 փետրվարի, 2020
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին |tert.am|

tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում  հայտարարեց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը: Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և  բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:
17:39 - 27 փետրվարի, 2020
Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

aliq.ge: «Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ում Վրաստանի լիարժեք անդամագրմանը, հենց հիմա ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջներին դաշինքում անդամագրվելու կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից հեղինակավոր The Washington Times-ում «Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը. երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերտառությամբ հրապարակված հոդվածում: Վրաստանի կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության առումով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ աջակցությանը: Հոդվածում Գախարիան նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կոչ է արել ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունել Վրաստանին որպես լիարժեք անդամ՝ Սև Ծովում անվտանգության և ՆԱՏՕ-ի կողմից մարտահրավերներին պատասխանելու համար:
13:19 - 25 փետրվարի, 2020
Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|

Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|

shantnews.am: «Ուզում եմ հանգստացնել մեր հասարակությանը: Իշխանությունները խաղաղության և անվտանգության երաշխիք են: Մենք որևէ մեկին առիթ, ինչպես նաև՝ թույլ չենք տա օգտագործել հանգամանքներն՝ իրավիճակն ապակայունացնելու համար»: Այդ մասին խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լիագումար նիստում ՝անդրադառնալով առաջիկայում Վրաստանում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի անցկացմանը: «Մեր ընդդիմությունում առ այսօր մնում են մարդիկ, ովքեր ռազմական նշանակության օբյեկտներ են վաճառել Ռուսաստանին և ռազմադաշտում զինվորներ թողել։ ԵԽ-ում բանաձև են ստորագրել, որով մեղադրում են Վրաստանին ռազմական գործողություններ սկսելու մեջ: Նրանք անմիջական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության հետ և ԶԼՄ-ների միջոցով լոյալ հայտարարություններ արել: Այսօր նրանց կողմից լսվում են սպառնալիքներ, որ եթե Վրաստանում կայանա ԵԽ կոմիտեի նիստ, երկրում անկարգություններ կկազմակերպեն»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
11:46 - 20 փետրվարի, 2020