tert.am: Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ծրագրում ներառված են պաշտպանության բնագավառում միջոցառումներ, վերջիններս ընդգրկում են ռազմական կրթություն, զինծառայողների սոցիալական պաշտպանության, խաղաղապահության և լեռնային պատրաստության ոլորտները: Ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը՝ դեռևս չներառելով երկկողմանի ծրագրում»,-մանրամասնեց նախարարը:
Դավիթ Տոնոյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ն և Վրաստանը ձգտում են իրենց ուրույն ներդրումն ունենալ առավել անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկասի կերտման գործում:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին էլ տեղեկացրեց, որ ՀՀ զինծառայողները մասնակցելու են Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի Noble Partner բազմազգ զորավարժություններին:
comment.count (0)