Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «լուրջ ազդակ» է համարում Վրաստանի նախագահի հայտարարությունը: Նշենք, որ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Եվրախորհրդի հովանու տակ կայանալիք միջոցառմանը Վրաստանը պատրաստ է ընդունել ՌԴ պատվիրակությանը` բռնազավթած տարածքների մասին օրենքը շրջանցելով: Գավրիլովը, որի` Վրաստան այցին հաջորդեցին զանգվածային ցույցեր, հայտարարում է, որ ռուս պատգամավորները պատրաստ են այցելել Վրաստան, եթե Զուրաբիշվիլիի խոստումն իրականություն լինի: «Ինչպես երևում է` Վրաստանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր ուղղություններով` դիվանագիտական հարաբերությունները ներառյալ: Սա կարևոր է, հատկապես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հոբելյանի ֆոնին: Վրաստանը բազմազգ էր. ռուսներ, հայեր, քրդեր, աբխազներ… հույս ունենք, որ Վրաստանը նորից կդառնա բազմազգ հանրապետություն»,- հայտարարել է Գավրիլովը:  
09:38 - 30 հունվարի, 2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Թբիլիսիում է |aliq.ge|

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Թբիլիսիում է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Ինչպես հայտնեցին Վրաստանի պաշտպանության նախարարությունից, երկու երկրների նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անցկացված ընդլայնված ձևաչափով հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել, որ երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքն են: Նախարարները նաև զրուցել են ռազմական ոլորտում համագործակցության մասին: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել, ինչը պաշտպանության ոլորտում կնպաստի համագործակցության էլ ավելի խորացմանը և հաջող համագործակցությանը:
13:26 - 21 հունվարի, 2020
Փետրվարի 4-ից կվերսկսվի Վրաստանի խորհրդարանի արգելափակումը. Գոցիրիձե |aliq.ge|

Փետրվարի 4-ից կվերսկսվի Վրաստանի խորհրդարանի արգելափակումը. Գոցիրիձե |aliq.ge|

aliq.ge։ «Պետական շենքերի արգելափակման հետ փետրվարի 4-ից կվերսկսվի նաև խորհրդարանի արգելափակումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն: Նրա խոսքով, իշխող թիմը մինչև ընտրություններ կհասնի փլուզված վիճակով: ««Վրացական երազանքը» պատրաստ չէ, որպեսզի այս երկրում անցկացվեն արդար ընտրություններ: Միակ բանը, որ նրանք հասկանում են, դա ուժն է, այդ իսկ պատճառով այս ուժը կօգտագործվի, և մենք նրանց ցույց կտանք ժողովրդի ցանկությունը: Արգելափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» չի կատարել իր խոստումը: Նրանք ունեն երկու տարբերակ՝ կամ պետք է զիջեն, կամ ընտրություններին գնան լրիվ փլուզված»,- հայտարարել է Գոցիրիձեն: Նշենք՝ փետրվարի 4-ից մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը:
06:54 - 21 հունվարի, 2020
Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանն» ու ՄԱՇ-ը շարունակում են բոյկոտը խորհրդարանում |aliq.ge|

Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանն» ու ՄԱՇ-ը շարունակում են բոյկոտը խորհրդարանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորները շարունակում են բոյկոտել խորհրդարանի նիստերը։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ բոյկոտի ռեժիմը կշարունակեն նաև հետագա նիստերի ընթացքում, գարնանային նստաշրջանին ևս: Նրանց խոսքով բոյկոտը կշարունակվի այնքան, մինչև նրանց պահանջը՝ կապված ընտրական համակարգի հետ, չբավարարվի: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտ են հայտարարել համամասնական ընտրակարգին անցնելու պահանջով: Աշնանը, երբ խորհրդարանական մեծամասնության որոշ պատգամավորներ տապալեցին սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը, ինչը ենթադրում էր 2020 թվականից անցում խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգին, ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների բողոքի մեծ ալիք սկսվեց: Ավելի քան 20 ընդդիմադիր ուժ միավորվելով՝ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով կամ գերմանական մոդելով: Բողոքի շրջանակներում ցուցարարները մի քանի անգամ արգելափակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը, ինչն ավարտվել էր հատուկջոկատայինների մասնակցությամբ ցույցերը ցրելու գործընթացով: Դիվանագիտական կորպուսի միջամտությամբ արդեն մի քանի անգամ հանդիպումներ են անցկացվել ընդդիմության և իշխող կուսակցության միջև, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի մինչ օրս չեն եկել:
11:35 - 20 հունվարի, 2020
Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին |aliq.ge|

Վրաստանի ընդդիմությունը վերադառնում է մեծածավալ ակցիաներին |aliq.ge|

aliq.ge: Մոտ 30 ընդդիմադիր կուսակցություններ պատրաստվում են բողոքի ակցիաների վերսկսմանը: Ակցիաների անցկացման կոնկրետ օրերի մասին կհայտնեն հունվարի ընթացքում՝ ասել է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն: Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը նախորդ տարվա նոյեմբերից ակցիաներ են անցկացնում՝ այս տարվա աշնանը նշանակված խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը փոխելու պահանջով: Վաշաձեն ասել է, որ շարունակվելու է նաև խորհրդարանի շենքի մուտքերի արգելափակումը: Ըստ նրա՝ ընդդիմությունը ներկայումս սպասում է մի շարք միջազգային կառույցների զեկույցներին, որոնք քննարկվում են փակ ռեժիմով:Նախորդ տարվա դեկտեմբերին իշխող կուսակցությունն առաջին անգամ խոսեց զիջումների գնալու պատրաստակամության մասին՝ մասնավորապես քննարկել 150-ից 73 պատգամավորի ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով առաջադրվելու նպատակահարմարությունը: Ընդդիմությունն առաջարկել է ընտրություն կազմակերպել այսպես կոչված գերմանական մոդելով, այս դեպքում մեծամասնական կարգը պահպանվում է, սակայն ոչ թե մեկ, այլ բազմամանդատանոց շրջաններում: Ընդ որում կուսակցությունն այնքան տեղ կստանա խորհրդարանում, որքան նրան հասնում է համամասնական կարգով: Իշխանություններն արդեն ասել են, որ սա հակասում է երկրի սահմանադրությանը, բայց այս թեմայով քննարկմանը մասնակցել են:
08:37 - 10 հունվարի, 2020
Անցնում է, թե ոչ Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով Վրաստանից. Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի պատասխանը |aliq.ge|

Անցնում է, թե ոչ Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով Վրաստանից. Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի պատասխանը |aliq.ge|

aliq.ge: Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289: Վրաստանի կառավարության այսօրվա նիստից հետո, երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից: «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը: 2019 թվականի նոյեմբերի 15-ին Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը սկսեց ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդոլոգիայի՝ SNA 2008 ներմուծումը: Մինչ այդ Վրաստանի ՀՆԱ-ն հաշվվում էր SNA 1993-ի մեթոդոլոգիայով:
12:22 - 09 հունվարի, 2020
Ընդդիմությունը դատավորների, դատախազների և ոստիկանների «Սև ցուցակ» է կազմում |aliq.ge|

Ընդդիմությունը դատավորների, դատախազների և ոստիկանների «Սև ցուցակ» է կազմում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի միավորված ընդդիմությունը սկսել է «Սև ցուցակներ» կազմել։ Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմության հերթական հանդիպումից հետո ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավայի պարզաբանմամբ, ցուցակում ընդգրկվել են հիմնականում այն պաշտոնյաները, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները։ «Այս ցուցակը հիմնականում վերաբերում է միջին և ստորին շարքերին, իրականացնողներին՝ դատավորներին, դատախազներին և ոստիկաններին»,- հայտարարել է Բոկուչավան։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, նշված ցուցակը փոխանցվելու է արևմտյան գործընկերներին, որի նպատակը կլինի հնարավոր պատժամիջոցների սահմանումը, կլինի դա ֆինանսական, թե տեղաշարժվելու սահմանափակումներ։ Միավորված ընդդիմությունը պատրաստվում է նաև կազմել տուժած մարդկանց ցուցակը։
09:18 - 07 հունվարի, 2020
Եթե Լավրովը ժամանի Վրաստան, նրան դիմավորելու են հակաօկուպացիոն բողոքով. խորհրդարանի խոսնակ |shantnews.am|

Եթե Լավրովը ժամանի Վրաստան, նրան դիմավորելու են հակաօկուպացիոն բողոքով. խորհրդարանի խոսնակ |shantnews.am|

shantnews.am: «Եթե նա գա, ապա նրան բոյկոտելու են Վրաստանում բողոքի ցույցով, քանի որ մեր տարածքները գրավված են, և նա նաև մեր կառավարության թիմի շատ սկզբունքային քաղաքական հայտարարություններին կհանդիպի», – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից ԵԽ նախարարների կազմում Վրաստան կատարելիք հնարավոր այցի մասին լրագրողներին ասել է խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալկվաձեն: Հարցին, թե վրացական կողմը Սերգեյ Լավրովին կթողնի՞ Վրաստան, Թալկվաձեն ասել է, որ «սահմանը հատելը վերաբերում է այլ կառույցներին»: «Ես իսկապես չեմ կարող ասել, թե ուր կգա արտգործնախարարը և ուր չի գա: Վրաստանը ստանձնել է Եվրախորհրդի նախագահությունը, և որպես նախագահող երկիր, մենք պատասխանատվություն ենք ստանձնել, ներառյալ նախարարության կողմից ավանդաբար անցկացվող իրադարձությունների համար: Եթե ​​նա գա, ապա Վրաստանում նրան կդիմավորեն բողոքի ցույցով՝ մեր տարածքները օկուպացնելու պատճառով: Վրաստանում նրան դիմավորելու են իշխանությունների շատ սկզբունքային դիրքորոշումները, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է կատարեն իրենց պարտականությունները: Վրաստանում նրանք կհանդիպեն հատուկ եզրակացությունների և գնահատականների՝ կապված այն դեպքերի հետ, երբ մեր քաղաքացիների իրավունքները խստորեն ոտնահարվել են, եղել են սպանություններ, առևանգումներ և ապօրինի կալանավորումներ, Վրաստանում նրանք կհանդիպեն մեր կառավարության թիմի շատ սկզբունքային քաղաքական հայտարարություններին»,- ասել է Թալկվաձեն: Վրաստանում, որպես Եվրոպայի խորհրդի նախագահություն, նախատեսվում է մայիսին անցկացնել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և անդամ երկրների պատվիրակության հանդիպում: Ըստ առկա տեղեկությունների, Ռուսաստանի պատվիրակությունը կներկայացնի Սերգեյ Լավրովը, ով իր հերթին բազմիցս խախտել է «Վրաստանի գրավյալ տարածքների մասին» օրենքը:
06:05 - 07 հունվարի, 2020
Թբիլիսիում ոստիկանությունը հեռացրել է խորհրդարանի դիմաց տեղադրված վրանները |news.am|

Թբիլիսիում ոստիկանությունը հեռացրել է խորհրդարանի դիմաց տեղադրված վրանները |news.am|

news.am:  Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երեքշաբթի լույս գիշերը հեռացրել են մի քանի վրաններ, որոնք տեղադրվել էին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի շքամուտքի դիմաց։ Դեպքի վայրից կադրերն ուղիղ եթերով հեռարձակել է «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությունը։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկաններն անսպասելիորեն ժամանել են խորհրդարանի շենքի դիմաց, աղբահանության մեքենաների միջոցով ապամոնտաժել վրանները, այնուհետեւ սկսել են տեղադրել ամանորյա տոնական լուսավորություն եւ ատրակցիոններ։ Վրդովված ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստները կազմակերպել են տարերային հանրահավաք։ Հաղորդվում է բերման ենթարկված մի քանի քաղաքացիների մասին, սակայն ՆԳՆ-ը դեռեւս չի հաստատել այդ լուրը։ Ներկայումս խորհրդարանի մոտ դեռեւս գտնվում են ընդդիմադիր քաղաքացիական գործիչներ եւ քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաեւ ոստիկանության ջոկատներ։ Ռուսթավելի պողոտայում վրանները հայտնվել էին նոյեմբերի 14-ին խորհրդարանում 2020 թվականին երկրում համամասնական համակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քվեարկության ձախողման հետեւանքով ձեւավորված հանրահավաքների արդյունքում։ Դրա համար անհրաժեշտ էր փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, ինչը պահանջում էր 150 պատգամավորներից 113-ի աջակցությունը։ Փոփոխության շուրջ քվեարկության ընթացքում այդ նախաձեռնությանը կողմ էր քվեարկել ընդամենը 101 պատգամավոր։ Քվեարկության ժամանակ հիմնականում ձեռնպահ են մնացել «Վրացական երազանք․ Ժողովրդավար Վրաստան» իշխող կուսացկության պատգամավորները։ Բողոքի ցույցի մասնակիցները տեղի ունեցածում մեղադրում են իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին․ հենց նա էր հունիսին ներկայացրել ընտրական խառը համակարգից անցումը համամասնականին։ Հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն երկրում 2020 թվականի հոկտեմբերին։  
10:33 - 31 դեկտեմբերի, 2019
«Միասին ընդդեմ մեկի». բողոքի ակցիա Բաթումիում |aliq.ge|

«Միասին ընդդեմ մեկի». բողոքի ակցիա Բաթումիում |aliq.ge|

aliq.ge: «Միասին՝ ընդդեմ մեկի» խորագրով ցույցերը Վրաստանի շրջաններում շարունակվում են. դեկտեմբերի 22-ին միավորված ընդդիմությունը ցույց է անցկացրել Բաթումիում: Ցույցի մասնակիցները հավաքվել են «Մայիսի 6»-ի այգում, ինչից հետո երթով շարժվել են դեպի Վարդերի հրապարակ, որտեղ էլ տեղակայված է Բաթումիի քաղաքապետարանը: Ցույցի մասնակիցների գլխավոր պահանջը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումն են: Մինչ այդ, ընդդիմությունը հայտնել էր՝ «եթե «Վրացական երազանքը» զիջման չգնա, էլ ավելի մեծամասշտաբ ցույցեր կանենք»: Ցույցին մասնակցել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Սա միավորված ընդդիմության թվով 2-րդ շրջանային ցույցն է: Ծրագրվում է նման ակցիաներ անցկացնել բոլոր շրջաններում: Միևնույն ժամանակ, շրջանային այցեր է կատարում նաև ընդդիմադիր «Քաղաքացիական շարժման» հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին: Նա այցերի ընթացքում շրջանների բնակիչներին ծանոթացնում է ընտրակարգերի մանրամասների հետ:
08:25 - 23 դեկտեմբերի, 2019
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում |aliq.ge|

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում |aliq.ge|

aliq.ge: Այսօր Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 8-րդ եռակողմ հանդիպումը: Դավիթ Զալկալիանին, Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որն ընդգրկում է երեք երկրների ոլորտային գործակալությունների հատուկ գործողությունները: Հանդիպումը տեղի կունենա Պետական ​​արարողությունների պալատում: Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներին կընդունի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ Արտաքին գործերի նախարարության, հանդիպմանը քննարկվելու են համագործակցության օրակարգի արդի թեմաները և հեռանկարները: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև համագործակցության ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին: Նախորդ հանդիպումը կայացել էր Ստամբուլում, 2018 թվականի աշնանը:
08:14 - 23 դեկտեմբերի, 2019
Երկխոսության 3-րդ փուլը կառուցողական միջավայրում կայացավ. Էլիզաբեթ Ռուդը Վրաստանում ընդդիմություն-իշխանություն երրորդ հանդիպման մասին |aliq.ge|

Երկխոսության 3-րդ փուլը կառուցողական միջավայրում կայացավ. Էլիզաբեթ Ռուդը Վրաստանում ընդդիմություն-իշխանություն երրորդ հանդիպման մասին |aliq.ge|

aliq.ge: Ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ փուլը կայացավ կառուցողական միջավայրում։ Նախօրեին հանդիպումից հետո նման կարծիք է հայտնել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը: Նրա խոսքով, ընտրական համակարգի հետ կապված բանակցությունները կշարունակվեն: «Երկխոսության երրորդ փուլն անցավ կառուցողական միջավայրում, բոլորը համաձայն էին, որ Վրաստանի ընտրական համակարգը փոխել է պետք, ինչը կնպաստի երկրի ժողովրդավարական զարգացմանը: Ինչպես ակնկալվում էր և ծրագրված էր, խոսել ենք խորհրդարանում մեծամասնական մանդատների բաշխման փոփոխության մասին՝ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների մոդելի մասին: Այսօր համաձայնության չենք եկել, սակայն թողել ենք այն բանի հնարավորությունը, որ խորհրդատվությունները շարունակվեն»,- ասել է Ռուդը:
07:08 - 16 դեկտեմբերի, 2019