Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|
09:38 - 30 հունվարի, 2020

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «լուրջ ազդակ» է համարում Վրաստանի նախագահի հայտարարությունը: Նշենք, որ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Եվրախորհրդի հովանու տակ կայանալիք միջոցառմանը Վրաստանը պատրաստ է ընդունել ՌԴ պատվիրակությանը` բռնազավթած տարածքների մասին օրենքը շրջանցելով:

Գավրիլովը, որի` Վրաստան այցին հաջորդեցին զանգվածային ցույցեր, հայտարարում է, որ ռուս պատգամավորները պատրաստ են այցելել Վրաստան, եթե Զուրաբիշվիլիի խոստումն իրականություն լինի:

«Ինչպես երևում է` Վրաստանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր ուղղություններով` դիվանագիտական հարաբերությունները ներառյալ: Սա կարևոր է, հատկապես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հոբելյանի ֆոնին: Վրաստանը բազմազգ էր. ռուսներ, հայեր, քրդեր, աբխազներ… հույս ունենք, որ Վրաստանը նորից կդառնա բազմազգ հանրապետություն»,- հայտարարել է Գավրիլովը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել