Իրակլի Կոբախիձեն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |aliq.ge|
13:44 - 27 հունվարի, 2020

Իրակլի Կոբախիձեն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:

Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ ԵԽ ձմեռային նստաշրջանի շրջանակներում:

Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ-ի նստաշրջանին։

Բացի այդ, նախատեսված է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկանիանիի ելույթը։ Նա հանդես կգա որպես Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնած երկրի ներկայացուցիչ՝ ներկայացնելով նախարարների կաբինետի կողմից իրականացված գործունեության հաշվետվությունը։

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ելույթ կունենա նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել