ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պաշտոնյան անդրադարձել են համագործակցության խորացմանը
19:12 - 10 ապրիլի, 2023

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պաշտոնյան անդրադարձել են համագործակցության խորացմանը

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 10-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, Արմեն Գևորգյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել