Ղազախստանում կրկին անհանգիստ է. բողոքի ցույցեր և կալանավորումներ |news.am|
09:21 - 12 ապրիլի, 2023

Ղազախստանում կրկին անհանգիստ է. բողոքի ցույցեր և կալանավորումներ |news.am|

news.am: Ապրիլի 11-ի երեկոյան Ժանաոզեն քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել է մինչև 2000 մարդ՝ պահանջելով ազատ արձակել Աստանայում կալանավորված նավթագործներին։ Այս մասին հայտնում է КазТАГ-ը։

Ժանաոզենի նավթագործները ապրիլի 11-ի գիշերն անցկացրել են КазМунайГаз ԲԲԸ (КМГ) ազգային ընկերության կենտրոնական գրասենյակում: КезБи-ի և BБерали Мангистау Company-ի նախկին աշխատակիցները խոստանում են գործադուլ անել Աստանայում, քանի դեռ զբաղվածության խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։

Երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը հայտարարել է, որ Ժանաոզենի նավթագործներն Աստանայում գործադուլ են անում՝ իրարանցում ստեղծելու նպատակով։

Ավելի ուշ, արագ արձագանքման հատուկ ջոկատը Ժանաոզենի բոլոր ցուցարարներին բերման է ենթարկել։

Որոշ ձեռնարկություններ դադարեցնում են գործունեությունը՝ ի նշան համերաշխության։ Հավաքվածների թիվը գնալով աճում է։

Երեկոյան մոտ ինտերնետն ու բջջային կապը քաղաքում անհետացել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել