Լեհաստանը Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչուների երկրորդ խմբաքանակն է ստացել |news.am|
16:20 - 15 ապրիլի, 2023

Լեհաստանը Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչուների երկրորդ խմբաքանակն է ստացել |news.am|

news.am: Լեհաստանը Թուրքիայից Bayraktar հարվածային անօդաչուների երկրորդ խմբաքանակն է ստացել։ Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Թուիթերում։

«Լեհաստանի բանակը հերթական Bayraktar-ներն է ստացել։ Հենց նոր հաջողությամբ ավարտվեց անօդաչուների փորձարկումը, որոնք իրականացվել են Միրոսլավեցում, անօդաչու թռչող սարքերի 12-րդ կայանում»,- գրել է Բլաշչակը։

Նա հիշեցրել է, որ Bayraktar անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ վեց մեքենաներից բաղկացած, Լեհաստան է հասել 2022թ. հոկտեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել