Եվս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
12:22 - 17 ապրիլի, 2023

Եվս մեկ մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում, 
  • կառույցի պատերը և դռները հարթ չեն, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, 
  • կառույցն ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված չորացման հիգիենիկ սարքերով և արհետսական օդափոխության համակարգով: 

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ մանկապարտեզի խոհանոցի (հանրային սննդի օբյեկտ) գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել