Սուդանում ԵՄ ներկայացուցչի վրա հարձակում է տեղի ունեցել |factor.am|
13:41 - 18 ապրիլի, 2023

Սուդանում ԵՄ ներկայացուցչի վրա հարձակում է տեղի ունեցել |factor.am|

factor.am: Սուդանում Եվրամիության ներկայացուցիչ, իռլանդացի դիվանագետ Էիդան Օ’Հարան հարձակման է ենթարկվել Խարթումի իր նստավայրում։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Բորելի խոսքով տեղի ունեցածը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է։

«Դիվանագիտական տարածքների և անձնակազմի անվտանգության ապահովումը Սուդանի իշխանությունների առաջնահերթ պարտականությունն է և պարտավորությունը՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։

Ժոզեպ Բորելը Սուդանում ԵՄ ներկայացուցչի նստավայրի վրա հարձակման հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել