Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան
 |aysor.am|
13:43 - 18 ապրիլի, 2023

Տեղ գյուղում վիրավորված զինծառայողներն ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյան |aysor.am|

aysor.am: Տեղ գյուղում ապրիլի 11-ին վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում և դեպի ապաքինում է գնում։ Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», - ասաց նախարարը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված և չհուղարկավորված զինվորների աճյունների հարցին՝ Ավանեսյանն ասաց՝ թվաքանակի նվազման շեշտակի փոփոխություն չունեն, դեռ ունեն աճյուններ, որոնք  հուղարկավորված չեն։

«Որևէ թիվ չեմ հրապարակի։ Սա շատ զգայուն, ցավոտ թեմա է։ Ցավոք, հարազատները չեն ընդունում արդյունքները, որոնք փորձաքննության առումով վիճարկելի էլ չեն։ Դրանցից շատերը բազմաթիվ անգամ այլ երկրներում էլ նույն արդյունքներն են ցույց տվել։ Բայց այո՛, կան հրաժարվողներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել