«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
16:55 - 18 ապրիլի, 2023

«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Նշվում է, որ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման:

«Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:

Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն ամենաբարձր մակարդակի վրա են, և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել