Պլանային  ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 20/21-ին
10:31 - 19 ապրիլի, 2023

Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում ապրիլի 20/21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, «Օլիմպավան», «Reebok» սպորտային կենտրոնների,  ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Մելքումովի, Գ․Չաուշի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի,
  • Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բաշինջաղյան 139, 163, 180, 185, 188, 192, 196, 198 համարների՝ իրենց  կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Մազմանյան 5, 5/1, 5/9 համարների,
  • Կոտայքի մարզի  Զովունի գյուղի՝  21-39 փողոցների, Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել