Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|
11:28 - 19 ապրիլի, 2023

Եկել եմ Լիտվա՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է եղել. Վահագն Խաչատուրյան |news.am|

news.am: Ձեզ հետ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի՝ փորձել ձեզ տեղեկացնել այն իրավիճակը, որը կա Հայաստանում: Այս մասին նախօրեին Լիտվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հնդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Այս ինֆորմացիոն պատերազմի շրջանում այնքան ապատեղեկատվություն է տարածվում, որ  մեր այցելությունների, մեր դիվանագիտական գործունեությունների հիմնական ուղղություններից մեկը նա է, որ մեր գործընկեր երկրներին  ներկայացնենք իրական վիճակը: Մենք պարտավոր ենք հակազդել, որովհետեւ նույնիսկ ես եկել եմ հիմա Լիտվա, որպեսզի ներկայացնեմ՝ իրականում ինչ է եղել»,-ասաց նա:

Վահագն Խաչատուրյանի խոսքով, Լիտվան այն եզակի երկրներից է, որ իսկապես մեզ բարեկամ երկիր է. «Պատմականորեն այդպես է ստացվել, որ մեր եւ Լիտվայի հարաբերությունները շատ յուրահատուկ են: ԵՄ դիտորդական առաքելությունը, որ պետք է ներկայացվեր սահմանին, երբ մենք դիվանագիտական աշխատանքի շնորհիվ դիմեցինք նաեւ Լիտվային եւ 6 երկրներ, այդ թվում Լիտվան, իրենք նախաձեռնությամբ հանդես եկան ԵՄ-ում, եւ ԵՄ ղեկավար Բորելը շատ արագ արձագանքեց: Դա նրանից էր, որ եւ վստահում էին այդ երկրներին, եւ ցանկություն ունեին, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի: Մենք կարողացանք այս համագործկցության ընթացքում ստանալ այն իրավիճակը, որ ունենք»,-ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել