1lurer.am: Ինչքան ժամանակն անցնում է, հետահայաց ավելի հեշտ է դառնում թե՛ համեմատելով, թե՛ նաև արդյունքները գրանցելով հասկանալ՝ ինչքանով էր էֆեկտիվ Հայաստանում կիրառված քաղաքականությունը:
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ արձագանքելով Կառավարության՝ քովիդի դեմ պայքարի արդյունքների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գնահատական տալու համար երևի ամենացավոտ, բայց խոսուն ցուցիչներից են Հայաստանում գրանցված մահվան տվյալները: Դրանք թափանցիկ կերպով մշտապես հասանելի են եղել:
Հայաստանում մահացությունը 8700-ի շրջանակներում է: Մեզ մոտ հարևան այլ երկրների համեմատ քովիդից մահացության դեպքերը կրկնակի պակաս են գրանցվել, այն պայմաններում, երբ Հայաստանը դիմակայել է մի կողմից քովիդին, մյուս կողմից՝ պատերազմին. կարծում եմ՝ սա շատ խոսուն գնահատական է»,- ասաց առողջապահության նախարարը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն առաջին օրից աշխատել է, որպեսզի ապահովի մեր երկիրը տարբեր տեսակի պատվաստանյութերով:
«Արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինեն և՛ եվրոպական և՛ ռուսական, և՛ չինական, և՛ այլ երկրների առկա բոլոր պատվաստանյութերը»,- նշեց Ավանեսյանը:
comment.count (0)