Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան
 |armeniasputnik.am|
12:54 - 19 ապրիլի, 2023

Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text">

Թմրամոլությունից բուժվելու համար դիմելությունը Հայստանում վերջին տարիներին ավելացել է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի` այս թիվն աճել է «Կախվածությունների դեմ ազգային կենտրոնի» վերակառուցումից հետո։
 
«Նախկինում որեւէ մեկը ցանկություն չուներ գնալ այդ հաստատություն և ստանալ բուժում, իսկ հիմա մենք ունենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ։ Մարդիկ գնում են այնտեղ, խորհրդատվություն ստանում ու բուժվում։ Դա նպաստել է իհարկե»,– ասաց նախարարը։
 
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մի շարք նախարարությունների ու կառույցների ներգրավվածությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ այս պահին թարմացնում ու մշակում են թմրամիջոցների դեմ պայքարի գործող ռազմավարությունը։
«Մենք ամեն երեք տարին մեկ թարմացնում ենք ռազմավարությունը` համապատասխանեցնում ենք տվյալ պահին առկա ավելի սուր խնդիրներին»,– ասաց նախարարը։
 
Անահիտ Ավանեսյանը դժվարացավ պատասխանել, թե վիճակագրության համաձայն քանի մարդ է թմրամիջոցի օգտագործման հետևանքով մահացել։ Նա հավելեց, որ այդ թիվն էլ միանշանակ չի կարող լինել, քանի որ միայն ուղիղ պատճառական կապով մահերը չէ, որ պետք է հաշվել իբրև թմրամոլության արդյունքում առողջության կորուստ և մահ. թմրանյութերը տարիների ընթացքում էլ են քայքայում մարդու առողջությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել