2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. Մանե Թանդիլյան |news.am|
08:13 - 15 նոյեմբերի, 2019

2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ 10 մլն ծառերի տնկումը. Մանե Թանդիլյան |news.am|

news.am: Հայաստանի 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ը 10 մլն ծառերի տնկումը: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունն, ավելի շուտ, ուղղակի հովանավորներ գտնելու փորձ էր եւ վարչապետի «բարի կամքը»: «Սա ուղղակի հայտարարություն էր՝ հույսով, որ մեր հանրությունը գործուն մասնակցություն կունենա եւ ինչ-որ կերպ հանգանակություն կսկսի վարչապետի այդ գաղափարի կամ հայտարարության իրականացման համար»,- պարզաբանեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ամենահամեստ հաշվարկներով այդ նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ:

Նա նաեւ նշեց, որ բյուջեի նախագիծը չի նախատեսում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացում, որի կարեւորության մասին բազմիցս հայտարարել է Կառավարությունը:

Ըստ նրա՝ նախագծում ոչ մի բառ չկա արեւային էներգիայի եւ վերականգնվող էներգիայի այլ այլընտրանքային տեսակների դերի մեծացման մասին: «Այդուհանդերձ, Կառավարությունն իր միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է մեծացնել այլընտրանքայիմն էներգիայի դերը՝ հասցնելով 2,7 տոկոսի: Սակայն եթե Հայաստանի բյուջեում այս խնդրի իրականացման համար որեւիցե ծախսեր նախատեսված չեն, ապա դա ինչպես կարելի է բնորոշել, եթե ոչ սովորական հայտարարություն»,- պարզաբանեց Թանդիլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել