Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր  |news.am|
19:48 - 22 ապրիլի, 2023

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր |news.am|

news.am: Սամվել Գասպարյանը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պայքարում 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 395 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: 

Աշխարհի բրոնզե մեդալակիրը պոկում վարժությունում մեկնարկեց 172 կգ-ով: Երկրորդ փորձից էլ պոկեց 175 կգ-ը՝ հետ թողնելով իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդ մոտեցման 165 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 165 կգ-ոց ծանրաձողը:

Թեժ պայքար ստացվեց հրում վարժությունում Գասպարյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 211 կգ, Պետրոս Պետրոսյանը՝ 210 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիկները 2 կգ-ի մրցակցություն տարան: Գասպարյանը հրեց 220 կգ , Պետրոսյանը՝ 214 կգ: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, Պետրոս Պետրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ:

Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 381 կգ արդյունքով նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել