Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
22:09 - 22 ապրիլի, 2023

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության 87 կգ քաշի պոկում վարժությունյունը Հռիփսիմե Խուրշուդյանը ավարտեց 107 կգ արդյունքով և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 120 կգ կշռող ծանրաձողը, սակայն չկատարեց հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում ևս Խուրշուդյանը երրորդն էր: Երկամարտի 227 կգ արդյունքով Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը մեկ հաջորդ մոտեցում ունեցավ պոկում վարժությունում` 85 կգ: Հրում վարժությունում Առաքելյանը բարձրացրեց 105, 111 կգ, սակայն գլխավերևում չպահեց 115 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունքը և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան, արծաթե մեդալը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանյևսկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել