armenpress.am: Ադրբեջանի հետ սահմանագծում իրադրությունն հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեր սահմանագծում ընդհանուր առմամբ իրադրությունը հարբերականորեն կայուն է»,- ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որևէ փոփոխության դեպքում ՊՆ-ն կհայտնի:
Անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ նա ասաց, որ Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, այդ հատվածում ևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ վարչապետի խոսքի, այդ հատվածում սահմանապահներն են ճշգրտում անում, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ այդ հատվածում և՛ սահմանապահներ կան, և՛ նաև այս պահին դեռևս ԶՈՒ ներկայացուցիչներ:
Նա վստահեցրեց, որ ինժեներական, ամրաշինական աշխատանքների, զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
comment.count (0)