factor.am: Ավստրալացի պատգամավոր Էնդրյու Ուիլին ամոթալի է անվանել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը։ Իր պաշտոնական կայքում Ուիլին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է հրապարակել։
«Այսօր (24 ապրիլի 2023 թ.) մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և հիշում ողբերգական իրադարձության ժամանակ կորսված կյանքերը։ Օսմանյան կայսրության կառավարությամ կողմից 1,5 միլիոն հայերի կյանքի կորուստը մեծ ազդեցություն է ունեցել, որը զգացվում է մինչ օրս: Ամոթալի է, որ Ավստրալիայի կառավարությունը մարդու իրավունքների այս զազրելի խախտումը պաշտոնապես չի ճանաչել որպես ցեղասպանություն:
Հայկական համայնքը կրել է 108 տարվա տառապանք, և կենսականորեն կարևոր է պաշտոնապես ճանաչել այդ հանցագործությունները՝ օգնելու համայնքի ապաքինմանը: Ես համերաշխ եմ աշխարհասփյուռ հայերի հետ և աջակցում եմ Դաշնային կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոչերին»,- մասնավորապես, ասվում է ավստևալացի պատգամավորի հայտարարությունում:
comment.count (0)