civilnet.am: 2023-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 12,2%։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում համեմատաբար բարձր աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 22,9%, շինարարությունում`15,6%, առևտրի շրջանառությունում` 21%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3,6%, գյուղատնտեսությունում՝ 1,4%:
Հունվար-մարտին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ 102,2%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 126,5%-ով, իսկ ներմուծումը՝ 89,1%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառության շարունակաբար աճը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:
comment.count (0)