Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը՝ ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից |armeniasputnik.am|
15:40 - 25 ապրիլի, 2023

Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը՝ ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկում բաժնային մասնակցությունը 0,07 տոկոսից մինչև 4,23 տոկոս ավելացնելու մասին նախագիծը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդունվել է 55 կողմ, 19 ձեռնպահ ձայներով:

Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, Ռուսաստանը Հայաստանին 64 մլն դոլարի բաժնետիրական փաթեթ կվաճառի: Հայաստանն այդ գումարը կվճարի 4 տարվա ընթացքում (2024-27 թթ) 16-ական մլն դոլարով (ռուբլուն համարժեք): Արդյունքում Հայաստանի վարկային քվոտան 287 մլն դոլարից կհասնի 500 մլն դոլարի (ներկայում այն կազմում է 256 մլն դոլար)։

Փոխնախարարը հիշեցրեց, որ ԵԱԶԲ-ն վարկավորում է ոչ միայն բանկերին, այլև Հայաստանի շինարարական ոլորտը (տարեկան միջինը 6-7%-ով): Բիզնեսը, որը զարգացման ծրագրերի համար վարկավորում է ստացել ԵԱԶԲ-ից, կարողացել է հանրապետությունում ավելի քան 200 նոր աշխատատեղ ստեղծել։

Նախարարը նշեց, որ Ռուսաստանից բանկի մյուս մասնակից երկրներին (Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան) բաժնային պորտֆելի վերաբաշխման մասին որոշումն ընդունել է բանկի խորհուրդը՝ հաշվի առնելով միջազգային վարկանշային կազմակերպությունների (մասնավորապես Standard & Poor's-ի) խորհուրդները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել