Վիճակագրական կոմիտեն հաղորդել է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված մարդահամարների 2020թ. շրջափուլի շրջանակում, ըստ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի
հանձնարարականի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական տարածաշրջանի երկրների համար նախատեսվել է տվյալների հավաքման երեք եղանակ՝
ավանդական, վարչական ռեգիստրներով եւ համակցված:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում առկա են «ՀՀ Բնակչության պետական ռեգիստրը» եւ պետական սահմաններով անցումների վարչական ռեգիստրը (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը) եւ առաջնորդվելով վերոհիշյալ հանձնարարականով՝ ի տարբերություն 2001 եւ 2011թթ. մարդահամարների, որոնք անցկացվել էին ավանդական եղանակով, ՀՀ 2022թ. մարդահամարն առաջին անգամ անցկացվել է համակցված եղանակով:
Մասնավորապես, ՀՀ 2022թ. մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, որին հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել են ՍԷԿՏ համակարգի, ինչպես նաեւ 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի
ծրագրով հավաքված տվյալները:
Ընտրանքային եղանակով հավաքված տվյալները կշռվել են ըստ բնակչության ընդհանուր թվաքանակի: Բնակչության ռեգիստրի եւ ՍԷԿՏ համակարգի տվյալների համակցմամբ արձանագրվել են նաեւ ՀՀ-ում ժամանակավոր (մինչեւ 12 ամիս ժամկետով) եւ մշտապես (12 ամսից ավել ժամկետով) բնակվող օտարերկրացիների վերաբերյալ տվյալները:
Մարդահամարի ծրագրով ընտրանքային հարցումներն իրականացվել են 2067 հաշվարարների կողմից, որոնց աշխատանքները համակարգվել են 414 հրամանգիչ-հսկիչների եւ 27 համակարգողների կողմից:
Հաշվառումն իրականացվել է մարդահամարի հաշվառման պահի՝ 2022թ. հոկտեմբերի 13-ի ժամի դրությամբ: Հաշվառվել են ՀՀ-ում գտնվող (մշտապես եւ ժամանակավոր) բոլոր անձինք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիրություն չունեցող անձինք), ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահի դրությամբ բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):
Մարդահամարի տվյալների առաջին ստուգաճշտման ամփոփումներով ստացվել են ՀՀ առկա եւ մշտական բնակչության թվաքանակների նախնական ցուցանիշները, որոնք եւ ներկայացրինք վերեւում։
Լուսանկարն՝ armenpress.am-ի
comment.count (0)