Ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ. ՔՊ-ական պատգամավոր |armenpress.am|
12:54 - 02 մայիսի, 2023

Ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ. ՔՊ-ական պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանի հետ  ընթացող բանակցություններից հնարավոր առավելագույնի ակնկալիքներ ունի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցությունների մասին՝ Եղոյանն ասաց, որ հայկական կողմն այդ բանակցություններից հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի:

«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտորին, չլուծված բոլոր հարցերին: Եվ, բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար »,-ասաց Եղոյանը՝ նշելով, որ հայկական կողմը իր համար շահավետ լուծում է ցանկանում ստանալ, ադրբեջանական կողմը՝ իր համար շահավետ լուծում:

Անդրադառնալով Արցախի հարցով հայկակական կողմի ջանքերին՝ պատգամավորն ասաց. «Մենք հիմա անում ենք ամեն ինչ, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը բանակցություններով հանդես գա որպես սուբյեկտ»:

Եղոյանը նաև հավելեց, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ու Ադրբեջանը իրենց առաջարկներով պարբերաբար միմյանց են փոխանցել, ունի «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը: Եղոյանը փաստաթղթի բովանդակային մանրամասները չբացեց:

Անդրադառնալով հարցին՝ խաղաղության պայմանագրի փոխարեն այդ անվանումն է ընտրվե՞լ՝ Եղոյանն ասաց. «Գոյություն ունի խոսակցական լեզու, որով մարդիկ մատնանշում են որոշակի երևույթներ: Եվ գոյություն ունի իրավական լեզու, որոնք ստանում են իրավական ձևակերպում իրավական փաստաթղթերում: Եվ հաճախ այդ լեզուները տարբեր են լինում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել