Արման Եղոյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ծնվել է 1984թ. հունիսի 28-ին Երևանում: 2001-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014-2015թթ. սովորել է Եվրոպայի քոլեջում (Վարշավայի համալսարանական ավան)՝ ստանալով Եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016-2018թթ.մասնակցել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական երկամյա ծրագրին:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման և 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2010-2013թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2016թ.՝ «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակ (Թբիլիսի). նախագծի համակարգող:

2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: 2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ընդգծեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:  «Խաղաղության համաձայնագիրը խաղաղության գործընթացի մասերից մեկն է, առաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է: Արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, երկու կողմերն էլ ընդունում են: Եվ միայն այս փաստն արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է:  Ադրբեջանի մոտեցումները, իհարկե, կառուցողական չեն այս փուլում: Բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը, մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցություններում»,- ասաց նա:  Պատգամավորն ընդգծեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել: Բանակցությունները տևել են 3 տարի:  «Այդ տեքստում ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանի համապատասխան մարմիններում: Եվ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը և բառերը վերլուծել ենք՝ համեմատելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին: Մնացածը դուք տեսնում են, տեսնում եք, թե Ադրբեջանն ինչպես է արձագանքում: Բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսներն ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին: Սա ևս կարևոր է»,- ասաց նա:  Եղոյանը հավելեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, բայց թե ինչպես աշխարհը դա կընկալի, ինչպես միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանից է նաև կախված՝ բանակցությունները, խաղաղության գործընթացը հաջողո՞ւմ են, թե՞ չեն հաջողում: «Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց պատգամավորը՝ կրկնելով, որ փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է:  Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։   
12:52 - 28 մարտի, 2025
«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի
 |1lurer.am|

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի |1lurer.am|

1lurer.am: «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն այս քառօրյայում չի ընդգրկվի: Այդ մասին որոշվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ:  Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատեց. «Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում նախագիծն ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստին դիտարկելու համար: Այս քառօրյային «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով մենք այլևս տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծն ընդգրկել, քանի որ պիտի դա անեինք մինչև ժամը 12:00-ը: Ես նախատեսում էի, որ 2 ժամը մեզ կհերիքի, բայց չհերիքեց»: Հիշեցնենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով: Նախաձեռնությունը հավաքել էր 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն, ապա հաստատվել էր Կառավարության կողմից, և ներկայացվել խորհրդարանի քննարկման: Այն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի շրջանակում:
15:48 - 03 մարտի, 2025
Արման Եղոյանը Բաքվից հնչած հայտարարությունը համարում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ |armenpress.am|

Արման Եղոյանը Բաքվից հնչած հայտարարությունը համարում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ է համարում Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Եղոյանն այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը, թե Բաքուն սպասում է, որ Հայաստանը սահմանադրական փոփոխություններով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։ «Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին։ Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։  Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ մնացած երկու չհամաձայնեցված կետերից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Սահմանադրությանը։ 
16:52 - 25 փետրվարի, 2025
Այս որոշմանը մենք շատ երկար էինք սպասել. Եղոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի մասին |news.am|

Այս որոշմանը մենք շատ երկար էինք սպասել. Եղոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի մասին |news.am|

news.am: Անցած  տարի մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք. ես կուզենամ նշել նախ և առաջ ամենակարևորը՝ Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Սա մի որոշում էր, որին մենք շատ-շատ երկար էինք սպասել և շատ երկար տարիներ տքնաջան աշխատել էինք ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլև Եվրամիության անդամ երկրների հետ առանձին-առանձին: Այս որոշումը հեշտ չի տրվել, հատկապես հաշվի առնելով, թե հիմա ԵՄ-ում ինչ քննարկումներ կան միգրացիայի վերաբերյալ, դրանց ռիսկերի վերաբերյալ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել անխտիր բոլոր անդամ 27 պետություններին՝ այս երկխոսությունը հնարավոր դարձնելու համար։ Սրան հետևելու են արդեն մեր կողմից քայլերը, արդեն ավելի շատ տեխնիկական մակարդակում, քաղաքական կամքը այսպես թե այնպես կա և ես լիահույս եմ որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը արդեն կդառնա իրողություն: Համենայնդեպս Հայաստանի Հանրապետությունը իր կողմից անելու է ամեն հնարավորը դա անելու համար»,- հայտարարեց Եղոյանը:
11:07 - 25 փետրվարի, 2025
ՔՊ-ական պատգամավորները վստահեցնում են՝ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է վերահսկողության ենթարկվի |armenpress.am|

ՔՊ-ական պատգամավորները վստահեցնում են՝ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է վերահսկողության ենթարկվի |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հավաստիացնում են, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պետք է  հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ բեռ է իր պետության տարածքով անցնում։  Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում թեմայի մասին խոսեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։  Արման Եղոյանն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության տարածքով ադրբեջանական բեռների հնարավոր անցման դեպքում դրանց նկատմամբ մաքսային վերահսկողություն ունենալու մասին հարցին, դրական արձագանք տվեց՝ նշելով, որ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է որոշակի վերահսկողության ենթարկվի։ «Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, այո, ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի։ Հայաստանը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում, սրա մասին է խոսքը»,- ասաց Եղոյանը։ Նա նաև հավելեց, որ ներկայում դրա համար գոյություն ունեն տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են նաև այլ երկրների կողմից․ կարևորը, որ Հայաստանն իմանա՝ իր տարածքով ինչ բեռ է անցնում։  «Կարծում եմ, որ որոշակի ստուգում պիտի լինի, ինչպես որ մյուսների դեպքում։ Վրաստանից էլ, Իրանից էլ բեռները երբ գալիս են, կարծեմ, սկաներների միջով անցնում են, որպեսզի արգելված նյութեր չլինեն և այլն։ Դա պարտադիր պահանջ է ցանկացած պետության դեպքում»,- ասաց Եղոյանն՝ ընդգծելով, որ Հայաստաի Հանրապետության իրավասու մարմինը պիտի հավաստիորեն տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում։  Անդրադառնալով նույն թեմային՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ևս նշեց, որ հարցը վերաբերում է տեխնիկական մանրամասներին, և երբ որ կգա ժամանակը, այդ մանրամասները կներկայացվեն։  «Ապագայում այդ հարցի պատասխանը կհնչի հստակ, թե Հայաստանի կոնկրետ որ մարմինը դա կստուգի»,-ասաց Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ցանկացած բեռի բովանդակության մասին ՀՀ-ի իրավասու մարմինները պետք է իմանան, և հակառակը չի կարող լինել։  Ինչ վերաբերում է այդ վերահսկողությունն իրականացնող իրավասու մարմնի մասին հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ դա այս պահին քննարկվում է։ «Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են, որոնց կանդրադառնանք, երբ կգա դրանց անդրադառնալու ժամանակը»,-ասաց  Արթուր Հովհաննիսյանը։ 
12:08 - 13 փետրվարի, 2025
Այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ. Եղոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին
 |1lurer.am|

Այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ. Եղոյանը՝ ԵՄ-ին անդամակցության մասին |1lurer.am|

1lurer.am: 2023-ի հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան դա ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա աննախադեպ հայտարարություն էր, ինչպես որ ելույթի փաստը Եվրախորհրդարանում, որովհետև այն բացում էր անսահմանափակ հնարավորություններով երկխոսության հնարավորություն: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ հիշեցնելով հարցը ԱԺ մտցնելու նախապատմությունը: Այս հայտարարությունից հետո Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ կապերի մասին բանաձև, որում նշվում էր, որ եթե ՀՀ-ն հետաքրքրված է ԵՄ անդամության թեկնածությամբ և իր ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու հետաքրքրվածությամբ, սա կարող է ՀՀ-ԵՄ հարաբերությունների փոխակերպման հիմք դառնալ: Նաև կոչ արվեց Եվրահանձանաժողին և ԵՄ խորհրդին՝ ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ ավելի խոր գործընկերություն ունենալու ՀՀ ձգտումներին: Այս ամենից հետո վարչապետը կոչ արեց հարցը ներառել հանրային քննարկումների օրակարգ, ԱԺ հանձնաժողովը խորհրդարանական երկու լսում կազմակերպեց, և քննարկումների արդյունքում մի քանի կուսակցություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ որոշեցին հարցը քաղաքացիական նախաձեռնության կարգով, 60 հազար ՀՀ քաղաքացու ստորագրությամբ բերել ԱԺ օրակարգ: «Ակնհայտ է, որ ՀՀ-ն այս օրենքն ընդունվելու դեպքում, եթե անի դեպի ԵՄ իր հաջորդ քայլը, հաջորդ քայլն անմիջապես, այսինքն՝ այսօրվա մեր իրավապայմանագրային բազային գումարած մեկ քայլ, դա պետք է լինի ազատ առևտրի համաձայնագիրը՝ շատ դասական փաստաթուղթ, որի շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր տարիներ շարունակ, որը չստորագրվեց հայտնի պատճառներով: Ահա, եթե ազատ առևտրի համաձայնագրի փաստաթուղթ ստորագրվի ԵՄ-ի հետ, այն օրը, երբ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանն այևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ, եթե խոսում ենք դասական ազատ առևտրի համաձայնագրից, ոչ թե 4 կողմից կտրտած և ձևափոխված մի ինչ-որ հիբրիդային փաստաթղթից: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց դա ճանապարհ է, որ պիտի անցնենք, և ես չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում»,- ասաց նա: Եղոյանը ներկայացրեց նաև նախատեսվող քայլերն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո, այն է՝ դրանից հետո պետք է լինի անդամության թեկնածության հայտ, ապա՝ այդ թեկնածության կարգավիճակի շնորհում, ապա՝ անդամակցության բանակցությունների մեկնարկ, որի համար էլի պետք է լինելու առանձին որոշում: «Նույնիսկ շատ-շատ արագ, նույնիսկ շատ-շատ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների պարագայում այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կան երկրներ, որ այս գործընթացում տասնամյակով իրենց հերթին են սպասում:
16:48 - 11 փետրվարի, 2025
Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցությունը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ զգալիորեն առաջ է անցել տնտեսական հարաբերություններից, բացն անհրաժեշտ է լրացնել։ Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։  «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության և տնտեսական համագործակցության միջև։  Եվ, կարծում եմ, որ այս բացը պետք է լրացնել։ Բնականաբար, ոչ թե քաղաքական երկխոսությունը նվազեցնելու հաշվին, այլ տնտեսական համագործակցությունը մեծացնելու հաշվին»,- ընդգծեց Եղոյանը։ 
16:05 - 11 փետրվարի, 2025
Երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություն սկսելու հարցը․ դեռ հաստատված չէ |factor.am|

Երկուշաբթի ԵՄ խորհուրդը կքննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություն սկսելու հարցը․ դեռ հաստատված չէ |factor.am|

factor.am: Եվրոպական միության Նախարարների խորհուրդն օրակարգ է մտցրել և հաջորդ երկուշաբթի պետք է քննարկի ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը։ Նույն նիստի ընթացքում ԵՄ Նախարարների խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը։ Խոսքը 10 միլիոն եվրոյի աջակցության մասին է։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Այսինքն, այս պահին չենք կարող միանշանակ պնդել, որ ԵՄ Խորհուրդը միանշանակորեն հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Ինչպես այս, այնպես էլ Եվրոպական խաղաղության հիմնադրամից աջակցության ճակատագիրը պարզ կդառնա երկուշաբթի նիստի ընթացքում։ Մինչդեռ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ ԵՄ Խորհուրդը հաստատել է այս հարցերը և դրանք արդեն իսկ ընդունված որոշումներ են։
14:29 - 17 հուլիսի, 2024
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը

Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը: Այդ մասին ասված է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի Ֆեյսբուքի էջում:   «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները,   Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`   Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում   Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը,   Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը,   Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,- ասվում է բանաձևում։
21:19 - 09 հուլիսի, 2024
Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմերը. Արման Եղոյան
 |armenpress.am|

Իշխող մեծամասնությունը տևական ժամանակ քննարկում է ԵՄ-ին անդամակցության ուղիներն ու գործիքակազմերը. Արման Եղոյան |armenpress.am|

armenpress.am:  Փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ, փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել:  Այս մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:   «Եվրոպական ինտեգրումը մեկ քայլանի գործողություն չէ, նույնիսկ մի քանի քայլանի գործողություն չէ, նույնիսկ մեկ գծի վրա գտնվող բազմաթիվ քայլերից  բաղկացած գործողություն չէ, այլ բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որոնց մեջ կան բազմաթիվ առանձին վերցրած քայլեր»,–ասաց Եղոյանը:  Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց՝ հանձնաժողովը գործում է 2007-ից որպես մշտական հանձնաժողով, 2007 թվականին ո՛չ ԵՄ-ին անդամակցության, ո՛չ ասոցացման համաձայնագրի, ո՛չ ազատ առևտրի մասին խոսք չկար, բայց կար ԵՄ-ի մասին խոսակցություն՝ սաղմնային վիճակում:  «Հիշեք 2007 թվականը, թե որտեղ էր Հայաստանը աշխարհաքաղաքական քարտեզին և նայեք, թե որտեղ է Հայաստանը հիմա»,-ասաց նա: Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ քննարկման արդյունքում անելիքները հնարավորինս մանրակրկիտ կուրվագծվեն փորձագիտական մակարդակում: «Հարց չկա դրված՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ լավ չէ: Այդ հարցի պատասխանը պարզ է: Փոքր պետությունների համար լավ է լինել ԵՄ անդամ: Փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով՝ համեմատաբար շատ ստանում են այդ կառույցից: Մեծ պետություններն են, որ հաճախ իրենց նման հարցեր տալիս են: Չեք տեսնի մի փոքր պետություն, նկատի ունեմ տնտեսական ներդրմամբ, դեմոգրաֆիայով, բնակչությամբ, որ նման հարց տա, որովհետև փաստը ցույց է տվել, որ նման երկրները թռիչքաձև աճ են արձանագրել ԵՄ-ին անդամակցելուց հետո: Հիմա այլ հարց պետք է քննարկենք՝ Հայաստանի ուղին, ճանապարհները, թե ինչպես ենք դա անում, ինչ գործիքակազմով ենք անում, ինչ ժամկետներում և այլն»,–ասաց նա: Եղոյանը հավելեց, որ իշխող մեծամասնությունում արդեն տևական ժամանակ քննարկվում են հարցեր՝ գործիքների, քայլերի հաջորդականության շուրջ: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե ինչ աստիճանի են ակտիվացել շփումները ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ գործընկերների հետ վերջին շաբաթներին: 
12:32 - 21 հունիսի, 2024
Քաղաքական ակցիա ԱԺ-ում․ Արման Բաբաջանյանը ամբիոնից կախեց ԵՄ դրոշը

Քաղաքական ակցիա ԱԺ-ում․ Արման Բաբաջանյանը ամբիոնից կախեց ԵՄ դրոշը

Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ելույթի վերջում քաղաքական ակցիա իրականացրեց և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը, ապա վրան կալոշ դրեց՝ նշելով, որ այն խորհրդանշում է «փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում»։ Լսումների մասնակիցներից մեկը հետո կալոշը հեռացրեց դրոշի վրայից։ Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։
12:30 - 21 հունիսի, 2024
Լսումներ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ

Լսումներ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Առաջարկը ներկայացրել են չորս արտախորհրդարանական ուժեր (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ):  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից:  Հունիսի 17-ին գումարված արտահերթ նիստին ներկա են եղել նաեւ առաջարկի հեղինակները, որոնք խոսել են նախաձեռնության վերաբերյալ իրենց ակնկալիքների ու հանրաքվեի անցկացման կարեւորության մասին: «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով հանրաքվեն Հայաստանի դիմակայունության եւ դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամները ողջունել են խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը: Կարծիք է հնչել, որ հանրաքվեի արդյունքները կարող են ուղղորդող լինել հաջորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համար:
21:09 - 17 հունիսի, 2024
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցության պատմությանը, նշել՝ ակնկալում են, որ ԵՄ-ՀՀ քաղաքական փաստաթղթի մշակումը կամբողջանա մայիս-հունիսին: Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարևոր է համարել այս օրակարգով խորհրդարանական լսումներ անցկացնելը, հայտարարել, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով: «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը:
15:26 - 04 ապրիլի, 2024
«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին

«ՔՊ պատգամավորների նկատմամբ վարույթները կարո՞ղ են ազդեցություն ունենալ քվեարկության վրա»․ Եղոյանի հարցը՝ Հայկուհի Հարությունյանին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վերաբերյալ 20-25 վարույթ է հարուցվել։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե իրենց խմբակցության 71 պատգամավորներից քանիսի նկատմամբ է վարչական կամ կարգապահական վարույթ հարուցվել։ Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Այն առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Հարությունյանը նախ նշեց, որ հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին՝ կա՛մ շահերի բախման, կա՛մ անհամատեղելության վարույթներին, նման տեսակի վարույթներ հարուցել է  «Հարուցվել է շահերի բախման վարույթ նախկին, բայց նաև գործող կազմով ԱԺ պատգամավորի նկատմամաբ, հարուցվել են վարույթներ անհամատեղելիության հիմքով՝ բիզնես գործունեության հետ կապված։ Շահերի բախումը եղել է մեկը, անհամատեղելիությունը, եթե չեմ սխալվի, ավելի քան 5-ն են եղել, կարծում եմ՝ նույն չափով կամ ավելի եղել են նաև հենց հայտարարագրման ենթակա տվյալների սխալների մասով»,- մանրամասնեց նա։ Եղոյանի հարցին, թե կարո՞ղ են այդ վարույթները ազդեցություն ունենալ այսօրվա քվեարկության վրա, թեկնածուն պատասխանեց․ «Կարծում եմ՝ քվեարկության արդյունքները արդեն հարցի ուղիղ պատասխանը կտրամադրեն»։ Այս պատասխանին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք Հարությունյանը այդ պատասխանով հարցականի տակ է դնում պատգամավորների բարեխղճությունը։ Վերջինս նշեց, որ ինքը ընդամենը հարցին պատասխանեց իր մոտեցմամբ, որ իր պատասխանը կարող է ձևակերպել քվեարկության արդյունքների հիման վրա։  Արշակյանը կրկնեց հարցը․ «Արդյո՞ք Դուք կարծում եք, որ պատգամավորները առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված ժողովրդական մանդատով, արդարամտությամբ, ԱԺ ամբիոնից իրենց երդմանը համապատասխան, այլ անձնական սիմպատիաներով կամ անտիպատիաներով, առավել ևս, որ Դուք նշեցիք, իրենց նկատմամբ ունեցած վարույթից եղած կամ չեղած լինելու հանգամանքով»։ Հարությունյանն արձագանքեց․ «Ես լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորումներ չեն ունենա»։ Արշակյանը տարակուսանք հայտնեց Հարությունյանի պատասխանի վերաբերյալ։
14:15 - 06 դեկտեմբերի, 2023
Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|

Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Առաջընթաց ենք արձանագրել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ ԱԳՆ-ի քաղաքականության իրականացման հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճշեց՝ ո՞ր հարցով համաձայնագիր ստորագրելու մասին է խոսքը, Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՄ-ի դիտորդների «իմունիտետների և արտոնությունների» վերաբերյալ համաձայնագրի մասին է:
13:29 - 03 նոյեմբերի, 2023
Ցնդաբանություն է․ այդպե՞ս է նա ուզում մտնել քաղաքականություն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
 |tert.am|

Ցնդաբանություն է․ այդպե՞ս է նա ուզում մտնել քաղաքականություն․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արշակ Կարապետյանի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ինձ համար շատ տարակուսելի էր, որ պարոն Կարապետյանը աշխարհասփյուռ հայությանը դիմել է ռուսերենով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, որով Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր դավաճանության մեջ։ «Այդտեղ մեկնաբանելու բան չկա, ակնկալում եք, որ ես պետք է պատասխանե՞մ այդ հարցին։ Կարող եք նայել ժամանակագրությունը և տեսնել՝ երբ, ինչ է տեղի ունեցել։ Ես պետք է ասե՞մ՝ ում հրամանով ինչ է եղել»,- ասաց նա։ Անդրադառնալով Արշակ Կարապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու համար, Եղոյանը ասաց․ «Դա ցնդաբանություն է, ամոթ է նույնիսկ։ Եթե մարդիկ հույս ունեն, որ նման ցնդաբանություններով պետք է մտնեն քաղաքականություն, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ։ Դուք չե՞ք տեսնում քաղաքական իրավիճակը մեր երկրում, չտեսա՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Հիմա ուզում եք՝ մենք տեսախցիկների առաջ քննարկենք, թե սահմանների պաշտպանության ժամանակ ով ինչպե՞ս է կատարել իր գործառույթը։ ՀՀ սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, դրա համար մարդիկ ստանում են խրախուսում, կոչում, մեդալներ»։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տեսախցիկների առաջ նպատակահարմար չէ քննարկել այդ հարցը։ «Իմաստ չունի քննարկել մի մարդու արտահայտություններ, որոնցով նա իր ծառայություններն է առաջարկել կոնկրետ մարդկանց, կոնկրետ բևեռների, ինչպես շատերն են անում»,- ասաց Հովհաննիսյանը։
13:33 - 05 հոկտեմբերի, 2023