armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր 2011թ.-ին ՍԱՀ-ում հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը:
Ռայիսին Սիրիա է մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական հրավերով: Երկու ղեկավարները կհանդիպեն Դամասկոսի նախագահական պալատում: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են 4 նախարարներ, Իրանի ԿԲ նախագահը, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Ռայիսիի գլխավոր քաղաքական խորհրդատուն:
Իր հերթին «РИА Новости»-ի թղթակիցը հայտնել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ Խալիլը։
comment.count (0)