2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը
 |civilnet.am|
13:49 - 03 մայիսի, 2023

2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի հունվարի 23-ից մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։ Հարցմանն ընդգրկվել է 18 տարին լրացած 1 513 ՀՀ քաղաքացի։

Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական պատկերն ունի հետևյալ տեսքը․

Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկերը, ըստ հարցման մասնակիցների, Ֆրանսիան է, երկրորդը Իրանն է, նրան հաջորդում են ԱՄՆըն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ի տարբերություն քաղաքականի, հարցվածները տնտեսական առավել կարևոր գործընկեր են համարում Ռուսաստանին, ապա նշվում է Իրանը և Չինաստանը։ «Ո՞ր երկրներն են անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկերները» հարցին ի պատասխան մեծամասնությունն ասել է՝ Իրան, հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը։

Հարցման մասնակիցների 93%-ը նշել է, որ Հայաստանի համար քաղաքական սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանը, 89%-ն ասել է՝ Թուրքիան, 24%-ը՝ Ռուսաստանը։ Տնտեսական սպառնալիք, ըստ քաղաքացիների, ավելի շատ ներկայացնում են Թուրքիան, հետո Ադրբեջանը և Ռուսաստանը։

Ստորև ներկայացնում ենք 2018-2023 թթ․ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությունը․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել