Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին
 |armenpress.am|
21:14 - 03 մայիսի, 2023

Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք. Արայիկ Հարությունյանը` բռնցքամարտի ԵԱ-ի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը համարում է լավ կազմակերպված:

«Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված: Մենք ամեն ինչ արել ենք, և ֆեդերացիան մեծ ջանք է գործադրել լավ արդյունք ունենալու համար: Կառավարությունն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերել: Այսպիսի մրցաշարեր շատ պետք է ունենանք, որ Հայաստանը դիրքավորենք որպես մարզական երկիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինս շեշտեց, որ բանակցությունները միջազգային ֆեդերացիաների հետ շարունակվում են այս կամ այլ մրցաշարերը կրկին Հայաստանում ընդունելու համար:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ: 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունը բարձր գնահատականի է արժանի:

«Կազմակերպչական առումով այս առաջնությունը կարող է ստանալ գերազանց գնահատական: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ամեն ինչ արվեց, որ այս առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցնի և այդպես էլ եղավ»,- ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին այս մեդալներով հանդերձ ապագայում դեռ իր խոսքը կասի: 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 9 բրոնզե, 2 արծաթե և մեկ ոսկե մեդալ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել