Պրահայում կայացավ ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը
 |armenpress.am|
13:26 - 04 մայիսի, 2023

Պրահայում կայացավ ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Չեխիա մեկնարկեց Կրամարովա ընդունելությունների տանը դիմավորման պաշտոնական արարողությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պրահայից, Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալայի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի պաշտոնական ճաշ։

Այնուհետև նախատեսված է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որից հետո Նիկոլ Փաշինյանն ու Պետեր Ֆիալան հանդես կգան մամուլի ասուլիսով։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել