ՀՀ ՊՆ ղեկավարը հարավարևմտյան սահմանագոտում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող հավաքի մասնակիցների հետ
18:38 - 04 մայիսի, 2023

ՀՀ ՊՆ ղեկավարը հարավարևմտյան սահմանագոտում հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող հավաքի մասնակիցների հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել