Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովի
18:56 - 04 մայիսի, 2023

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) կմասնակցի «AIM 2023» ամենամյա ներդրումային համաժողովին:

Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համապատասխան որոշումից, որով Վահան Քերոբյանը 2023 թվականի մայիսի 7-10-ը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ: 

Նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո Էկոնոմիկայի նախարարը եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել