Դմիտրի Պեսկովը վաղ է համարել խոսել  Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հաջորդ շաբաթ հնարավոր հանդիպման մասին
13:52 - 05 մայիսի, 2023

Դմիտրի Պեսկովը վաղ է համարել խոսել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հաջորդ շաբաթ հնարավոր հանդիպման մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վաղ է համարել խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ շաբաթ հնարավոր հանդիպման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են։ Քննարկումների վերջնականացվելուն պես մենք կանենք համապատասխան հայտարարություն։ Հիմա դա համարում ենք վաղաժամ»,-ասել է Պեսկովը։ 

Նշենք, որ երեկ Պրագայում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել