Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ-
17:56 - 05 մայիսի, 2023

Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ-

Մայիսի 5-ին՝ ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
 
Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
 
Այնուհետև հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգևատրել է արժեքավոր նվերներով:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել