Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել |tert.am|
05:04 - 19 նոյեմբերի, 2019

Զարիֆն Իրանի ժողովրդին աջակցելու ԱՄՆ-ի հայտարարությունն «ամոթալի կեղծիք» է որակել |tert.am|

tert.am: «Այն ռեժիմը, որն իրականացնում է Իրանի դեմ տնտեսական ահաբեկչություն, կանխում է հասարակ մարդկանց սննդի և դեղորայքի ձեռքբերումը` ներառյալ հիվանդներին ու տարեցներին, իրավունք չունի բացահայտ ամբարտավան կերպով հայտնել իրանական ժողովրդին աջակցելու մասին»,- ասել է Զարիֆն ու ԱՄՆ-ի հայտարարությունը որակել «ամոթալի կեղծիք»:

Նա հավելել է, որ օրենքի շրջանակներում բողոքելը ժողովրդի իրավունքն է և «ռեժիմների կեղծավոր աջակցության» կարիքը չունի, քանի որ նրանց իրական նպատակը երկրի վրա տնտեսական ճնշումներ գործադրելու միջոցով իրենց պահանջներն Իրանին պարտադրելն է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել