ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով |armenpress.am|
14:38 - 14 սեպտեմբերի, 2024

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովը կքննարկի նաև այն ադրբեջանցիների դեմ բռնաճնշումների թեման, որոնք ճնշումների զոհ են դարձել Ադրբեջանի կառավարությանը հակառակվելու պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը։ 

«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից։ Ադրբեջանում կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ տևած հալածանքների պատճառով: Իշխանությունները վերջին տարիներին լայնածավալ ոտնձգություն են իրականացրել քաղաքացիական ազատությունների դեմ»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառման կազմակերպիչները հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը ռազմական գործողություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար, անկլավում գտնվող էթնիկ հայերի համար իրավիճակը կտրուկ փոխվեց։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել