ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի հարաբերություններում վերջին առաջընթացը և վերահաստատում կայուն խաղաղության կարևորությունը․ Պետդեպ
 |tert.am|
12:52 - 14 սեպտեմբերի, 2024

ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի հարաբերություններում վերջին առաջընթացը և վերահաստատում կայուն խաղաղության կարևորությունը․ Պետդեպ |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը», - նշել է Միլլերը՝ ընդգծելով, որ Բլինկենը «վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին»։

Հաղորդվում է նաև, որ Բլինկենն ու Փաշինյանը քննարկել են հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել