Եթե քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում, ադրբեջանցիներին պետք է ուժով հետ շպրտել. Տիրան Խաչատրյան |aysor.am|
16:21 - 08 մայիսի, 2023

Եթե քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում, ադրբեջանցիներին պետք է ուժով հետ շպրտել. Տիրան Խաչատրյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը «շատ վատ» է գնահատում, որ ՀՀ զինված ուժերի առջև խնդիր է դրված այն մակարդակով, որն ի զորու չեն իրականացնել:

«Շատ վատ եմ գնահատում, կամայական կարգի հրամանատար՝ սկսած ջոկի հրամանատարից, հասկանում է, որ իր ենթակային խնդիրր կարող է առաջադրել այն  տրամաբանության մեջ, որն ի զորու կլինեն կատարել, եթե  խնդիր առաջադրված է եղել  ու ի զորու չեն եղել կատարել, դա խնդիրը առաջադրողի պրոբլեմն է: Ես չգիտեմ՝ խնդիր չի՞ առաջադրվել, թե՞ առաջադրվել  է ու չեն կատարել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին:

Տիրան Խաչատրյանի խոսքով՝ լուծման տարբերակներց մեկն էլ ադրբեջանցիներին ուժով շպրտելն է:

«Իհարկե, կան քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է ու երբևէ որևէ մեկն, առավել ևս զինվորական, միանգամից չի գնում այն քայլին, որը կտանի բախման, էլ չեմ ասում՝ լայնամասշտաբ պատերազմի, բայց եթե  քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում ու կա խնդիր, որ սա մեր տարածքն է ու մեզ վստահված  պատասխանատվության տեղամասը, որի համար ես կյանքվ պատասխանատվությում եմ կրում, պետք  գնալ դրան», - ընդգծեց Խաչատրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել