Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել․ ԳՇ պետ |azatutyun.am|
11:52 - 05 մարտի, 2024

Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս ավարտին չի հասել․ ԳՇ պետ |azatutyun.am|

azatutyun.am: Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է, սահմանին կուտակումներ չկան, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է բոլոր միջոցներով հակառակորդի շարժերին։ Ադրբեջանի զինված ուժերի և այդպիսի կուտակումներ չկան և օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն», - ասաց Ասրյանը։

Դիտարկմանը, թե Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մոտ 20 դիրք ունի՝ ԳՇ պետն այսպես արձագանքեց․ - «Շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք որը և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված, ու եթե հակառակորդն ունի 20 դիրք ուրեմն մենք էլ․․․ բայց քանակը չբացազատեմ», - ասաց ԳՇ պետը։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունեցավ։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին նախորդ օրը Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Նախքան ադրբեջանական կրակոցները Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը հայտարարել էր, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է։

«Ազատության» հարցին ի պատասխան Ասրյանն այսօր տեղեկացրեց, որ «Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս իր ավարտին չի հասել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել