ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը 
 |factor.am|
09:32 - 09 մայիսի, 2023

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

«Մենք ողջունում ենք հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպելու են Շառլ Միշելի հետ։ Սա կարևոր հնարավորություն է՝ զարգացնելու Վաշինգտոնի բանակցություններին հետևող առաջընթացը»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, հանդիպելու են Բրյուսելում՝ անցկացնելու երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը։

Շառլ Միշելի գրասենյակը լուրը հաստատել է։ 

Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն հայտնել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել