Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|
12:02 - 09 մայիսի, 2023

Բրյուսելյան հանդիպումից հետո կլինի Մոսկվայում հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին թե ԱՄՆ-ի, թե մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին գործադրվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տեւեցին եւ այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը առաջ տանել խաղաղության գիծը: Մյուս կողմից ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նխագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այսուհետ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձեւաչափով»,-ասաց նա:

Հարցին՝ կա՞ն հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը պատասխանեց. «Հարցերը շատ են: Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Բայց փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել