Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը |armeniasputnik.am|
14:30 - 09 մայիսի, 2023

Երևանում մեկնարկել է «Անմահ գնդի» երթը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանում մեկնարկել է «Անմահ գունդ» հայրենակցական հասարակական կազմակերպության երթը։

Նրանք Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից շարժվում են դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։

Բազմամարդ երթն առաջնորդում է նվագախումբը, նրանց հետևից խորհրդային հին ավտոմեքենաներով գնում են վետերաններն ու Կարմիր բանակի բանակի հանդերձանքներով երիտասարդներ։

Մասնակիցներն իրենց հետ տանում են Հայաստանի և Ռուսաստանի 100– մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը։

Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահում են մարշալների, գեներալների և պատերազմի հերոսների լուսանկարներ, փուչիկներ և ծաղիկներ։

«Անմահ գունդը» Հայրենական մեծ պատերազմի սերնդի հիշատակի պահպանման համար միջազգային քաղաքացիական-հայրենասիրական շարժում է։ Այն նախաձեռնվել է 2012 թվականին։ Այժմ այս շարժումն ընդգրկում է ավելի քան 80 պետություն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել